• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բորուսիայի» տնօրեն. «Հաջորդ մրցաշրջանում Հալանդը հանդես է գալու «Դորտմունդում»

Հոդվածներ

«Բորուսիայի» տնօրեն. «Հաջորդ մրցաշրջանում Հալանդը հանդես է գալու «Դորտմունդում»
03.05.2021
2709 0

Դորտմունդի «Բորուսիայի» տնօրեն Սեբաստիան Կելը խոել է Էրլինգ Հալանդի ապագայի վերաբերյալ։

«Հաջորդ մրցաշրջանում նա մնալու է «Դորտմունդում»։ Նա լիովին համաձայն է։ Տեսնում եմ նրան ամեն օր և վստահ եմ, որ նա իրեն տեսնում է այս ակումբում». նշել է Կելը։

Չնայած աշխարհի խոշորագույն ակումբների մեծ հետաքրքրվածությանը, Դորտմունդի «Բորուսիան» կարող է թիմում պահել Հալանդի՝ ուղղակի բանակցությունների մեջ չմտնելով այլ ակումբների հետ։ 

Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 75 մլն եվրո, սակայն այն կարելի է ակտիվացնել միայն 2021/22 մրցաշրջանից հետո։

Ներկա պահին 20-ամյա ֆուտբոլիստը անցկացրած 38 խաղերում դարձել է 37 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am




Ամենակարդացված