Հոդվածներ

Լա լիգային մասնակցող թիմերի թիվը կարող է կրճատվել
30.04.2021
2777 0

Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան (RFEF) դիտարկում է Պրիմերայի ակումբների թիվը կրճատելու տարբերակը։ Քննարկվում է 20-ից այն նվազեցնել 18-ի, հաղորդում է Cadena SER-ը։

Աղբյուրը հայտնում է, որ տվյալ հարցի քննարկումը սկսվել է Չեմպիոնների լիգայի նոր ֆորմատի ներդրման հետևանքով, որը կգործի 24/25 մրցաշրջանից։ Այն իրենից ենթադրում է մրցաշարում զգալի թվով ավելի շատ խաղերի անցկացում։ Դա է պատճառը, որ ֆեդերացիան մտադիր է քչացնել խաղերը ազգային առաջնությունում։

Բացի այդ, աղբյուրը հայտնում է, որ Իսպանիայի կառավարությունը մտադիր է Լա լիգայի վերջին 4 խաղերում երկրպագուներին թույլատրել մարզադաշտեր այցելել։ Սպասվում է, որ տեղի իշխանությունները կսահմանեն մարզադաշտերի 25 տոկոս տարողության չափով երկրպագուների հոսք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ եթե երկրպագուները վերադառնա մարզադաշտեր, ապա «Ռեալը» կվերադառնա «Սանտիագո Բեռնաբեու»։


Ամենակարդացված