Հոդվածներ

Կարվախալ. «Բետիսի» դեմ ոչ ոքին հոգնածության արդյունք էր»
26.04.2021
1546 0

«Բետիսի» դեմ խաղից հետո Դանի Կարվախալը, ով այդ խաղին վերադարձել էր վնասվածքից, կիսվել է իր կարծիքներով։

«Շատ ծանր գրաֆիկով ենք խաղում, և վնասվածք ունեցող ֆուտբոլիստների բացակայությունը ստիպում է մյուսներին ավելի մեծ աշխատանք կատարել։ 

Բոլոր նրանք, ովքեր անընդհատ խաղում են, հնարավորություն չեն ստանում հանգստանալու, ինչը բնականաբար ազդում է խաղի որակի վրա։ «Բետիսի» դեմ խաղում գրանցած ոչ ոքին հոգնածության արդյունք էր». նշել է Կարվախալը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված