• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ալբասետեն» ու ոստիկանությունը ցանկանում են պարզել Վինիսիուսի ուղղությամբ բանան նետած անձի ինքնությունը

Հոդվածներ

«Ալբասետեն» ու ոստիկանությունը ցանկանում են պարզել Վինիսիուսի ուղղությամբ բանան նետած անձի ինքնությունը
16.01.2026
120 0

«Ալբասետե» ֆուտբոլային ակումբը՝ տեղական ոստիկանության հետ համագործակցությամբ, որոնում է այն երկրպագուին, որը Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպման ժամանակ բանան է նետել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել «Ալբասետեի» հաղթական գոլի տոնման պահին․ տեղական թիմի երկրպագուներից մեկը հույզերի ազդեցության տակ բրազիլացի ֆուտբոլիստի ուղղությամբ նետել է բանանի կեղև։

Ներկայումս Ազգային ոստիկանության Կենտրոնական օպերատիվ ստորաբաժանումը զբաղվում է տվյալ նետումն իրականացրած երկրպագուի ինքնության պարզմամբ։ Նրա հետ կանցկացվեն անհրաժեշտ զրույցներ, ինչպես նաև նրա նկատմամբ կկիրառվեն համապատասխան վարչական միջոցներ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված