Հոդվածներ

Պերեսը պատասխանել է Յուրգեն Կլոպի մեկնաբանությանը
23.04.2021
2197 0

El Larguero-ի հետ զրույցի ընթացքում Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անդրադարձել է Յուրգեն Կլոպի հայտարությանը՝ այն մասին, որ «Վալդեբեբասը» բարձր մակարդակ չունի։

«Չգիտեմ, թե ինչու Կլոպին դուր չի եկել «Վալդեբեբասը»։ Այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ այստեղ և Կիևում ակումբների միջև խաղերն ավարտվել են նույն 3-1 հաշվով». նշել է Պերեսը։ 

Օրերս Կլոպը և «Լիվերպուլի» մի շարք ֆուտբոլիստներ դեմ էին արտահայտվել նաև Սուպերլիգայի գաղափարին, և հնարավոր է հենց դա է պատճառը, որ Պերեսը այս հարցազրույցի ընթացքում պատասխանել է գերմանացի մասնագետին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված