Հոդվածներ

Վասկեսի ծառայություններով հետաքրքրված են չորս ակումբներ
03.04.2021
1683 0

Մեծ հավանականությամբ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի Իսպանիայի մայրաքաղաքը։

«Սերուցքայինները» եռամյա պայմանագիր են առաջարկել Վասկեսին՝ 10% աշխատավարձի կրճատումով, սակայն ֆուտբոլիստը կարծես թե վերջնականորեն մերժել է այդ առաջարկը։  Այդ պայմաններում Վասկեսը ամռանը ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի։ 

АВС-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Միլանը» և «Բավարիան» պատրաստ են քառամյա պայմանագիր առաջարկել Վասկեսին ու վճարել ավելի շատ աշխատավարձ, քան վերջինս ստանում է ներկա պահին՝ մոտավոր 3.5 մլն եվրո։  

Վասկեսը ոչ միայն դեմ է աշխատավարձի կրճատմանը «Ռեալում», այլ նաև ցանկանում է մնալու դեպքում ավելի շատ գումար ստանալ, քանի որ իր կարծիքով «Ռեալում» նա միշտ հանդես է եկել բավական ցածր աշխատավարձի պայմաններում։ 

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վասկեսը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված