• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խաբիբը КраСава-ի եթերում ընտրություն է կատարել Ռոնալդուի, Զլատանի և Մեսսիի միջև (տեսանյութ)

Հոդվածներ

Խաբիբը КраСава-ի եթերում ընտրություն է կատարել Ռոնալդուի, Զլատանի և Մեսսիի միջև (տեսանյութ)
04.03.2021
786 0

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը (ռուս մարզիկը հայտնել է կարիերան ավարտելու մասին, սակայն գոտու մենամարտ դեռևս չի եղել) КраСава YouTube ալիքին տված հարցազրույցի ընթացքում ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի, Զլատան Իբրահիմովիչի և Մեսսիի միջև:

-Խաբի՛բ, բոլորը գիտեն, որ դու և Ռոնալդուն ընկերներ եք: Պատմի՛ր Կրիշտիանուի մասին մի բան, որի մասին քչերը գիտեն, և որը շատ է տպավորել քեզ:

- Մենք պարբերաբար հաղորդակցվում ենք, շփվում ենք: Մեր հանդիպման ընթացքում բանավիճում էինք մոտիվացիան պահպանելու հարցում: Ռոնալդուն ասաց՝ շատ կցանկանար, որ որդին գերազանցեր իրեն, սակայն մտահոգվում է, որ դա տեղի չի ունենա: Ինչու՞. որովհետև որդու տարիքում Կրիշտիանուն երազում էր հասարակ խաղակոշիկների մասին, իսկ նա վաղուց մի քանի զույգ ունի: Նման դեպքերում «սպորտային քաղցը» հագենում է, և մարզիկը շատ արագ կորցնում է մոտիվացիան: 

Այս օրինակը շատ դուր եկավ ինձ. հենց սա է Կրիշտիանուի հաջողության գրավականը: Նա երբեք չի հագենում տիտղոսներից, և, եթե չեմ սխալվում, արդեն 31 տիտղոս է նվաճել: Կարծում եմ՝ դեռ 2-3 տարի կշարունակի «ռմբահարել»:      

-Կրիշտիանու, Զլատան, Մեսսի. նշիր նրանց՝ ըստ տաղանդի:

- Սա դավադրություն է (ծիծաղում է): Առաջին տեղում, կարծում եմ, կնշեմ Ռոնալդուին:

-Իսկ ո՞վ կլինի երկրորդը: 

-Զլատանը նույնպես մեծագույն ֆուտբոլիստ է, սակայն նվաճումներով, կարծում եմ՝ Մեսսին: 

Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել ստորև.

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված