• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» հերթական մարզումն է անցկացրել «Էյբարի» հետ հանդիպման նախապատրաստության շրջանակում

Հոդվածներ

«Ռեալը» հերթական մարզումն է անցկացրել «Էյբարի» հետ հանդիպման նախապատրաստության շրջանակում
02.04.2021
1553 0

Հինգշաբթի օրը «Ռեալի» ֆուտբոլիստները հերթական մարզումն անցկացրին «Էյբարի» հետ հանդիպման նախապատրաստության շրջանակում:

18:15 կայացած մարզմանը մասնակցեցին նաև այն խաղացողները, որոնք վերադարձել են ազգային հավաքականներից:

Մարզումն սկսկեց մարզադահիճում, այնուհետև ֆուտբոլիստները գնդակին տիրելու, պրեսինգի և դրիբլինգի արդյունավետությունը բարձրացնելու վարժություններ կատարեցին:

Դանի Կարվախալը, Էդեն Ազարը, Տոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը և Ֆեդե Վալվերդեն մարզվեցին ինչպես մարզադահլիճում, այնպես էլ խոտածածկի վրա:

«Ռեալ» - «էյբար» հանդիպումը կայանալու է  ապրիլի 3-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին:

Fanat, Realamdrid.am


Ամենակարդացված