Հոդվածներ

Կրոս. «Մտադիր եմ կարիերաս ավարտել «Ռեալում»
30.10.2020
1764 0

«Բորուսիա Մ.»-ի դեմ խաղից հետո Թոնի Կրոսը հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի համար։ 

«Ինձ միշտ հաճելի է Գերմանիա վերադառնալը, քանի որ սա իմ երկիրն է և այստեղ ես կարող եմ խոսել իմ մայրենի լեզվով։ 

Բայց միևնույն ժամանակ ինձ շատ է դուրս գալիս Մադրիդի կյանքը և «Ռեալ Մադրիդը»։ Շատ առաջարկներ եմ ունեցել այլ ակումբներից, բայց նույնիսկ չեմ դիտարկել դրանք որպես տարբերակ, քանի որ մտադիր եմ կարիերաս «Ռեալում» ավարտել». ասել է Կրոսը։

30-ամյա կիսապաշտպանը շարունակում է մնալ «Ռեալի» առաջատարներից մեկը և այս մրցաշրջանում 6 հանդիպման է մասնակցել «Սերուցքայինների» կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված