• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեն ցանկանում է, որ «Ռեալը» այս ամռանը առաջարկ կատարի, այլապես նա կդիտարկի այլ տարբերակներ»

Հոդվածներ

Մբապեն ցանկանում է, որ «Ռեալը» այս ամռանը առաջարկ կատարի, այլապես նա կդիտարկի այլ տարբերակներ»
25.03.2021
2922 0

ABC-ի փոխանցմամբ, «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է, որ իր ապագայի հարցը վերջնական լուծում ստանա գալիք ամռանը։ Սա նշանակում է, որ «Ռեալը» միայն այս ամռանը հնարավորություն կունենա նրա տրանսֆերը իրականացնելու։

Մբապեի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հաջորդ ամռանը, և եթե առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում նա շահավետ առաջարկ չստացավ «Ռեալից», ապա կդիտարկի այլ առաջարկներ՝ այդ թվում նաև «ՊՍԺ»-ից։ 

Աղբյուրի փոխանցմամբ, Մբապեն ցանկանում է Աշխարհի առաջնությունից առաջ հստակություն մտցնել իր կարիերայում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված