• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մեկ վիճակագրական տվյալ, որը ընդգծում է Լուկաս Վասկեսի կարևորությունը

Հոդվածներ

Մեկ վիճակագրական տվյալ, որը ընդգծում է Լուկաս Վասկեսի կարևորությունը
17.03.2021
1763 0

Մարկո Ասենսիոյի գոլը այնքան էլ մեծ կարևորություն չուներ «Ռեալի» համար։ «Սերուցքայինները» հաջորդ փուլ դուրս կգային նույնիսկ առանց այդ գոլի։ 

Սակայն դրան հաստատ համաձայն չէին Ասենսիոն, և Լուկաս Վասկեսը, ով կատարեց գոլային փոխանցումը։ 

Դա Վասկեսի համար 7-րդ գոլային փոխանցումն էր այս մրցաշրջանում, որով նա լավագույնն է Մադրիդի «Ռեալի» կազմում։ 

Նրա վաստակը ավելի մեծ է դառնում, երբ հիշում ենք, որ մրցաշրջանի մեծ մասը՝ այդ թվում նաև «Ատալանտայի» դեմ խաղը, Վասկեսը անցկացրել է աջ պաշտպանի դիրքում։

Սա ընդգծում է Լուկաս Վասկեսի կարևորությունը ներկայիս «Ռեալի» համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված