Հոդվածներ

Զինեդին Զիդանն ամփոփել է «Ատալանտայի» հետ հանդիպումը
17.03.2021
1878 0

Զինեդին Զիդանը կիսվել է տպավորություններով «Ռեալ» - «Ատալանտա» հանդիպումից հետո:

«Շնորհավորում եմ ֆուտբոլիստներիս, քանի որ նրանք սկզբից մինչև վերջ հիանալի գործեցին մի թիմի դեմ, որը ուժերի գերլարում ու ֆիզիկական աշխատանք է պարտադրում:

Կարծում եմ՝ մրցակիցն ընդամենը 1 իրական գոլային պահ ունեցավ(Սապատայի հնարավորությունը):

Լուկան և Տոնին հենակետայինների ֆենոմենալ զույգ են: Խաղադաշտում ընդհանրապես չի երևում, որ Մոդրիչը 35 տարեկանը: Մեր խաղը պաշտպանությունում հրաշալի էմոցիաներ առաջացրեց: Ասենսիոն շարունակում է քրտնաջան մարզվել. ուրախ եմ, որ փոխարինման դուրս գալով՝ կարողացավ գոլի հեղինակ դառնալ»:

Հիշեցնենք, որ «Ռեալը» երկխաղյա դիմակայությունում «Ատալանտային» հաղթեց 4:1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված