• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆաբրիցիո Ռոմանո. «Ռեալը» պատրաստ է ամռանը վաճառել Բեյլի տրանսֆերային իրավունքները»

Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանո. «Ռեալը» պատրաստ է ամռանը վաճառել Բեյլի տրանսֆերային իրավունքները»
11.03.2021
1574 0

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ամռանը առաջարկներ լսել Գարեթ Բեյլի ամբողջական տրանսֆերի շուրջ։ 

Սակայն ամեն բան կախված է լինելու ֆուտբոլիստի մարզավիճակից։ 

«Տոտենհեմում» արդեն մի քանի անգամ ասել են, որ Բեյլի հարցում վերջնական որոշում կայացնելու համար պետք է սպասեն, և հիմա իրավիճակը այլ է։ 

Բեյլը վստահություն է զգում և գնալով ավելի լավ խաղ է ցուցադրում, ինչը կարող է որոշիչ լինել «Տոտենհեմի» վերջնական որոշման հարցում։ Անգլիական ակումբում հուսով են, որ ուելսցին կկարողանա վերադառնալ իր լավագույն խաղամակարդակին։ 

«Ռեալը» պատրաստ է ցանկացած պարագայում վաճառել Բեյլի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Հիմա մնում է միայն սպասել և տեսնել, թե ինչ որոշում կկայացնեն կողմերը». նշել է Ռոմանոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված