Հոդվածներ

«Ռեալը» հաղթեց «Խետաֆեին» 1-ին տուրից հետաձգված խաղում
09.02.2021
2213 0

Իսպանիայի առաջնության 1-ին տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Խետաֆեի» նկատմամբ 2-0 հաշվով:

Առաջին խաղակեսն անցավ «Արքայական ակումբի» առավելությամբ, սակայն Զինեդին Զիդանի սաներին չհաջողվեց բացել հաշիվը: Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ:

Երկրորդ խաղակեսում «Ռեալը» գոլի վերածեց խաղային առավելությունը: 60-րդ րոպեին հաշիվը բացեց Կարիմ Բենզեման, իսկ վեց րոպե անց պաշտպան Ֆեռլան Մենդին երկրորդ գնդակն ուղարկեց «Խետաֆեի» դարպասը:

Խաղն այդպես էլ ավարտվեց: Այժմ «Ռեալը» 5 միավոր է զիջում առաջատար «Ատլետիկոյին»


ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված