Խաբի Ալոնսոյի ու Մադրիդի «Ռեալի» ուղիները բաժանվեցին։ Թիմը այսուհետ կգլխավորի Ալվարո Արբելոան։
Նոր մարզիչը իսկույն գործի է անցել ու արդեն հասցրել է մեկ մարզում անցկացնել թիմի ղեկին։




Մարզչական շտաբին է միացել նաև Անտոնիո Պինտուսը։ AS-ի տեղեկություններով, նրա վերադարձն անձամբ ցանկացել է Ֆլորենտինո Պերեսը։


Իր առաջին ասուլիսի ժամանակ Արբելոան անդրադարձ է կատարել նաև Պինտուսին։
«Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Պինտուսի հետ։ Նա նվաճել է ՉԼ-ի 5 գավաթ ու իր գործում լավագույններից մեկն է աշխարհում։
Նշվում է, որ մարզումը բաց են թողել Կիլիան Մբապեն ու Ռոդրիգոն։ Նրանք առողջական խնդիրներ ունեն։
Արբելոայի գլխավորությամբ «Սերուցքայիններն» իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն հունվարի 14-ին։ Թիմը Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակում ուժերը կչափի «Ալբասետեի» հետ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն