Հոդվածներ

The Athletic. «Ռեալն» այս մրցաշրջանում նոր ձեռքբերումներ չի ունենա
12.01.2026
820 0

«Ռեալը» չի պլանավորում հունվարին նոր ձեռքբերումներ կատարել։ 

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, մադրիդյան ակումբում չեն փոխել իրենց դիրքորոշումը ձմեռային տրանսֆերային պատուհանի հետ կապված։ Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ներկայիս կազմը բավարար հնարավորություններ ունի Լա Լիգան, Իսպանիայի գավաթն ու ՉԼ-ն հաղթելու համար։ 

Նշվում է, որ «Սերուցքայինները» նպատակահարմար չեն գտնում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, քանի որ շուկայում լավ տարբերակները քիչ են կամ բավական թանկ։ 

Լա լիգայում «Ռեալը» երկրորդն է։ Նրանք անցկացրած 19 խաղերում վաստակել են 45 միավոր։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված