Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 2։3 հաշվով զիջեց «Բարսելոնային»։
«Ռեալ Մադրիդը» պատմության մեջ առաջին անգամ 3 եզրափակիչ անընդմեջ պարտվեց «Բարսելոնային»
«Ռեալ Մադրիդը» պարտվել է տարբեր մրցաշարերի 3 եզրափակիչներում անընդմեջ։ Ընդ որում, նախորդ 15 տարիների ընթացքում թիմը կրել էր ընդամենը 5 պարտություն անցկացրած 30 եզրափակիչներում։
«Ռեալ Մադրիդը» պարտվեց Իսպանիայի սուպերգավաթի իր 4-րդ եզրափակիչը «Բարսելոնայի» դեմ՝ խաղացած 11-ից։
Գոնսալո Գարսիան 2017 թվականից ի վեր ամենաերիտասարդ իսպանացին է (21 տարեկան և 293 օրական), ով գոլ է խփել իր առաջին «Կլասիկոյի» ժամանակ։ Ավելի քան 8 տարի առաջ այս նվաճմանը հասել էր Մարկո Ասենսիոն (21 տարեկան և 207 օրական)։
Հայերեն