«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի հարձակվող Կիլիան Մբապեի խաղի մասին։ Հանդիպումը կկայանա հունվարի 11-ին։ Ֆրանսիացին աչքի էր ընկել թիմերի նախորդ հանդիպման ժամանակ, որն ավարտվել էր մադրիդյան ակումբի 2:1 հաշվով հաղթանակով։
«Ինչ վերաբերում է Մբապեի անհատական հսկողությանը, դա սխալ կլիներ։ Նրանք ունեն շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, ուստի ամենակարևորը թիմն է։ Մեկ ֆուտբոլիստը չի կարող հաղթանակ ապահովել։ Նախագահի ուղե՞րձը։ Մենք պետք է հաղթենք»,— Գարսիայի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվողը վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումը Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ (2:1)։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 29 գոլի հեղինակ և կատարելով 4 գոլային փոխանցում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն