«Բարսելոնայի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը
«Ինչպիսի զգացողություն է խաղալ «Մադրիդի» դեմ եզրափակչու՞մ։ Բոլորը շատ են գնահատում այս հնարավորությունը։ Ես ուզում եմ, որ վաղը մենք խաղանք որպես մեկ միասնական թիմ և հավատարիմ մնանք մեր պլանին։ Դա ամենակարևորն է։ Մենք մրցելու ենք «Մադրիդի» դեմ, իսկ դա ամենամեծ մոտիվացիան է ֆուտբոլում։
Եզրափակչում հաղթելով՝ կկարողանա՞նք ինքնավստահություն հաղորդել մեզ և կասկածներ սերմանել «Մադրիդի» մակարդակի վերաբերյալ։ Ես մտահոգված եմ միայն իմ թիմով։ Ակնհայտ է, որ հաղթանակը մեզ վստահություն կտա։ Մենք միշտ դրական ենք մտածում, վաղվա խաղից առաջ լավ կանխազգացում ունեմ, և դա է ամենակարևորը։ Հուսով եմ՝ կնվաճենք սուպերգավաթը»։
«Մադրիդի» ներկա մարզավիճա՞կը։ «Սերուցքայինների» կազմում հանդես են գալիս ֆանտաստիկ խաղացողներ։ Դա հիանալի թիմ է։ Բայց ես կենտրոնացած եմ իմ կոլեկտիվի վրա։ Ավելացնելու ոչինչ չունեմ»։
«Մեզ համարո՞ւմ են գալիք եզրափակչի ֆավորիտ։ Ես ուշադրություն չեմ դարձնում նման բաներին, քանի որ ինձ հետաքրքրում է միայն այն, ինչ կատարվում է խաղադաշտում։ Նման հանդիպումներում ֆավորիտներ չկան։
Ցանկանո՞ւմ ենք ռևանշ վերցնել վերջին «Կլասիկոյի» պարտության համար։ Ես չեմ ուզում այդպես ընկալել դա, դա ընդամենը մեկ խաղ էր։ Այդ պարտությունից հետո մենք կրկին սկսեցինք մեզ դրսևորել բարձր մակարդակով։ Մենք միշտ ցանկանում ենք հաղթել։ Ինձ համար կարևոր է տեսնել, որ իմ թիմը կենտրոնացած է»։
«Ինչպես ենք դիմակայելու Մբապեի՞ն։ Կիլիանն այս պահին աշխարհի լավագույն հարձակվողն է, նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել։ Մենք պետք է գործենք որպես թիմ և խաղանք մեր փիլիսոփայությանը համապատասխան։
Բայց ընդհանուր առմամբ մենք չպետք է կենտրոնանանք միայն Մբապեի վրա։ Մենք պետք է դիմակայենք «Մադրիդի» բոլոր ֆուտբոլիստներին։ Մենք կենտրոնացած ենք սեփական մոտեցման և խաղաոճի վրա, որը տարբերվում է մրցակցի խաղաոճից»։
Հայերեն