• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գոնսալո. «Հենց նրանց շնորհիվ ես դարձա այնպիսին, ինչպիսին կամ այսօր»

Հոդվածներ

Գոնսալո. «Հենց նրանց շնորհիվ ես դարձա այնպիսին, ինչպիսին կամ այսօր»
05.01.2026
446 0

«Մադրիդի» խաղացողների հետխաղյա հարցազրույցները՝ «Բետիսի» դեմ մրցավեճից հետո (5:1)

Վալվերդե. «Մենք լավ անցկացրինք հանդիպման առաջին 35 րոպեները. ակտիվ պրեսինգ էինք կիրառում, վտանգավոր պահեր ստեղծում մրցակցի դարպասի մոտ, բայց առաջին խաղակեսի վերջում մի փոքր թուլացանք:

Այնուհետև, հանդիպման երկրորդ կեսում, մենք էլ ավելի թուլացանք, քանի որ հաշվի մեջ մեծ տարբերությամբ առաջ էինք, ինչի պատճառով «Բետիսը» սկսեց բազմաթիվ պահեր ստեղծել մեր դարպասի մոտ: Մենք անպայման պետք է աշխատենք այս բաղադրիչի վրա:

Ցանկանում եմ շնորհավորել Գոնսալոյին` հեթ-տրիկի առթիվ, այսօր նրա օրն էր: Նա արժանի էր դրան, քանի որ միշտ անհավանական շատ է աշխատում»:

Ռաուլ Ասենսիո. «Ես երկար էի սպասում «Ռեալ Մադրիդի» կազմում իմ նորամուտի գոլին: Վերջապես ինձ հաջողվեց գոլ խփել (ծիծաղում է): Նաև ցանկանում եմ նշել Ռոդրիգոյի ֆանտաստիկ գոլային փոխանցումն իմ գոլի դրվագում:

Այսօրվա գոլս նվիրել եմ փոքրիկ Էլիասին, ով երկար ժամանակ պայքարում է լեյկեմիայի դեմ: Նա իմ հաջողության թալիսմանն է, ուստի մենք պետք է նրան դեռ շատ անգամներ հրավիրենք մեր խաղերին»:

Գոնսալո Գարսիա. «Մենք «Բետիսի» դեմ խաղին մոտեցել էինք շատ մոտիվացված, քանի որ գիտեինք, որ մեզ անհրաժեշտ է հաղթել այս բարդ հանդիպմանը: Եվ մենք շատ ուրախ ենք, որ համոզիչ հաղթանակ տարանք:

Ես մադրիդիստ եմ մանկուց: Շատ տարիներ եմ անցկացրել «Մադրիդի» ակադեմիայում: «Բեռնաբեուում» իմ հասցեին ծափահարություններ լսելը իրականացած երազանք է: Ես շատ երջանիկ եմ: Սեփական երկրպագուների աչքի առաջ հեթ-տրիկ ձևակերպելն անհավանական զգացողություն է:

Հուսով եմ՝ այսօրվա գոլերն իմ առաջինն են բազմաթիվ գոլերից «Մադրիդի» կազմում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, առանց նրանց իմ հեթ-տրիկն անհնար կլիներ: Այսօրվա իմ լավագույն գո՞լը. բոլոր 3 գոլերն էլ ինձ համար առանձնահատուկ են: Չեմ կարող ընտրել միայն մեկը:

Խաղային պրակտիկայի պակա՞սը «Մադրիդում»։ Սա «Ռեալ Մադրիդն» է: Ակնհայտ է, որ Մբապեն աշխարհի լավագույն հարձակվողն է: Նա շատ բան է տալիս մեր թիմին: Ես լիովին կենտրոնացած եմ իմ վրա և նրա վրա, որպեսզի առավելագույնս օգտագործեմ տրված հնարավորությունները: Հուսով եմ՝ կկարողանամ հաջողության հասնել «Մադրիդում» և օգնել թիմակիցներիս:

Կցանկանայի՞ ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ Դա կախված է Ալոնսոյից: Իմ խնդիրն է օգտվել դաշտում ընձեռված ամեն մի հնարավորությունից:

Համեմատությունները Ռաուլի հե՞տ: Դա հաճոյախոսություն է ինձ համար, քանի որ Ռաուլը ակումբի լեգենդն է: Նա ինձ շատ է օգնել, ինչպես և Արբելոան: Հենց Ռաուլի և Ալվարոյի շնորհիվ ես դարձա այնպիսին, ինչպիսին կամ այսօր:

Շնորհավորե՞լ է ինձ Ալոնսոն հեթ-տրիկի առթիվ: Ես դեռ չեմ տեսել նրան հանդերձարանում: Բայց նա շնորհավորեց ինձ փոխարինվելուցս անմիջապես հետո, ինչպես և մնացած մարզչական շտաբը և թիմակիցներս: Խաբին շատ ուրախ է ինձ համար:

Ալոնսոն ինձ անընդհատ խնդրում է հսկել մրցակցի կենտրոնական պաշտպաններին, որպեսզի թիմի համար ազատ տարածություններ ստեղծեմ մրցակցի դարպասի մոտ, բարձր պրեսինգ կիրառեմ, փորձեմ խլել ցանկացած գնդակ և ընդհանուր առմամբ խաղալ որպես մաքուր «9 համար»:

 Ջուդ Բելինգեմ. «Հաճելի է տեսնել, թե ինչպես են «Մադրիդի» 3 կանտերանոներ գոլ խփում մեկ խաղում՝ «Բեռնաբեուում»։


Ամենակարդացված