Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» - «Բետիս»․ Հետաքրքիր փաստեր և վիճակագրություն
05.01.2026
235 0

Իսպանիայի առաջնության 19–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում մրցեց «Բետիսի» հետ և հաղթեց 4։1 հաշվով։

«Ռեալ Մադրիդը» չի պարտվել Լա Լիգայի նոր տարվա իր վերջին 42 մեկնարկային տնային հանդիպումներից ոչ մեկում (38 հաղթանակ և 4 ոչ-ոքի)։

«Ռեալ Մադրիդը» ձևակերպեց իր ամենախոշոր հաղթանակը «Բետիսի» նկատմամբ՝ 2016/17 մրցաշրջանից ի վեր (այն ժամանակ «սերուցքայինները» հաղթել էին 6:1 հաշվով)։

1989 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ Պրիմերայի խաղում «Մադրիդի» կազմում հինգ գոլի հեղինակ դարձան միայն կանտերանոները (Գոնսալո՝ 3 գոլ, Ֆրան և Ասենսիո՝ մեկական)։ 36 տարի առաջ «սերուցքայինների» կազմում աչքի էին ընկել Միչելը, Սանչիսը, Բուտրագենյոն և երկու անգամ Մ. Վասկեսը։

Ռոդրիգոն մասնակցություն է ունեցել «Մադրիդի» 5 գոլերին՝ վերջին 5 խաղերում (2 գոլ և 3 ասիստ)։ Դա մեկով ավելի է, քան նախորդ 36 հանդիպումներում (1 գոլ և 3 ասիստ)։

Գոնսալոն ընդհատեց «Մադրիդի» լեգեոներների կողմից խփված անընդմեջ 17 գոլերի շարքը։

Գոնսալոն ձևակերպեց իր առաջին հեթ-տրիկը «Մադրիդի» կազմում։

Գոնսալոն «Մադրիդի» առաջին խաղացողն է 2019 թվականից ի վեր, ով ձևակերպել է «կատարյալ» հեթ-տրիկ (մեկական գոլ աջ և ձախ ոտքով, ինչպես նաև գլխով)։ Ավելի քան 6 տարի առաջ այս նվաճմանը հասել էր Ռոդրիգոն («Գալաթասարայի» դեմ խաղում)։

Գոնսալոն վերջին 23 տարվա ընթացքում իսպանացի առաջին հարձակվողն է, ում հաջողվեց Լա Լիգայի շրջանակում «Բեռնաբեուում» հեթ-տրիկի հեղինակ դառնալ «Մադրիդի» կազմում (նախորդը Ռաուլն էր)։

Ռաուլ Ասենսիոն խփեց իր նորամուտի գոլը «Ռեալ Մադրիդի» կազմում։