Հոդվածներ

«Ռեալի» տրանսֆերային թիրախը
13.12.2025
286 0

Մադրիդի «Ռեալը» ուշադիր հետևում է «Ռենի» կենտրոնական պաշտպան Ժերեմի Ժակեին։ Ակումբը բազմիցս սկաուտներ է ուղարկել՝ դիտարկելու 20-ամյա ֆուտբոլիստի խաղը։ Այս մասին հայտնում է Madrid Universal հաշիվը՝ հղում անելով լրագրող Մատեո Մորետտոյին սոցիալական X հարթակում։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Սերուցքայինների» ճամբարում համոզված են, որ Ժակեի հնարավոր տրանսֆերը լիովին համապատասխանում է ակումբի քաղաքականությանը՝ ուղղված երիտասարդ տաղանդների ներգրավմանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ժակեն մասնակցել է Լիգա 1-ի 15 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված