Հոդվածներ

Լա լիգայի նախագահն աջակցել է Ալոնսոյին
13.12.2025
219 0

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասն իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ իսպանացի մասնագետը կարող է հեռացվել պաշտոնից, եթե «Սերուցքայինները» Լա Լիգայի 16-րդ տուրի շրջանակում չհաղթեն «Ալավեսին»․ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին։

«Ես արդեն բազմիցս եմ տեսել այս սցենարը։ «Ռեալը» այն թիմն է, որը գիտի՝ ինչպես հաղթահարել դժվարությունները։ Խաբի Ալոնսոն ունի մադրիդյան ԴՆԹ, այդ պատճառով էլ հավատում եմ, որ նա, խաղացողներն ու ակումբը կշարունակեն առաջ շարժվել։ Նրանք այդ մտածելակերպով են մեծացել մանկությունից, իսկ Խաբին դա կլանել է մոր կաթի հետ։

Խորհո՞ւրդ Խաբի Ալոնսոյին։ Թող նա մնա ինքն իրեն հավատարիմ։ Նա այն մարզիչն է, ով հաջողության է հասել Բունդեսլիգայում, իսկ դա հեշտ չէ՝ հաշվի առնելով մրցակցության մակարդակը։ Խաբին լիովին պատրաստ է առաջ շարժվելու։ Ես աջակցում եմ նրան և «Ռեալին», քանի որ միշտ կարողանում են դուրս գալ նման իրավիճակներից»,— Տեբասի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված