Հոդվածներ

Մբապեն ստացել է Mahou ամսագրի մրցանակը (լուսանկար)
13.12.2025
92 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն նոյեմբեր ամսվա արդյունքներով ճանաչվել է Mahou ամսագրի «Հինգ աստղ» մրցանակի դափնեկիր։ Հարձակվողն «Արքայական ակումբի» մարզաբազայում  ստացել է մրցանակը, որը գնահատում է նրա բարձրակարգ ելույթները նախորդ ամսվա ընթացքում։

«Ռեալի» լավագույն ռմբարկուն նոյեմբերին 6 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։ Դրանց թվում առանձնանում է նրա փայլուն ելույթը Չեմպիոնների լիգայում «Օլիմպիակոսի» դեմ հանդիպման ժամանակ, որտեղ Մբապեն խփել է թիմի բոլոր չորս գոլերը, ինչպես նաև Լա Լիգայում «Վալենսիայի» հետ խաղում ձևակերպած դուբլը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված