Հոդվածներ

Խոսելուն ցանկանում է մնալ «Ռեալում»
21.03.2024
997 0

ABC-ի հետ զրույցի ընթացքում «Ռեալի» հարձակվող Խոսելուն խոսել է իր ապագայի մասին։

«Հույս ունեմ մնալ «Ռեալում» որպես հիմնական ֆուտբոլիստ։ Իմ պայմանագրում կար կետ, ըստ որի «Էսպանյոլի»՝ Սեկունդա տեղափոխվելու պարագայում ես կարող էի վարձավճարային հիմունքներով այլ ակումբ տեղափոխվել։ «Ռեալում» իմացել էին դրա մասին և օգտագործեցին այն։ Եվ ահա ես այստեղ եմ։ 

Կա պայմանագիր և կա ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք, ուստի կմնա միայն թիմի ցանկությունը։ Շատ հանգամանքներ կարող են ազդել դրա վրա և ամեն ինչ կարող է տեղի ունենալ». նշել է Խոսելուն։ 

Ընթացիկ մրցաշրջանում Խոսելուն «Ռեալի» կազմում դարձել է 14 գոլի հեղինակ։ Ներկա պահին «Էսպանյոլը» Սեկունդայում 3-րդն է, և եթե վերադառնա Լա Լիգա, ապա Խոսելուն միգուցե լքի «Ռեալը»։

Կիլիան Մբապեի տեղափոխությունը ևս որոշիչ կարող է լինել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված