Հոդվածներ

Խաբի Ալոնսո․ «Մենք չպետք է թուլացնենք տեմպը»
02.11.2025
389 0

Իսպանիայի առաջնության 11–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Վալենսիայի» հետ և հաղթեց 4։0 հաշվով։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը։

«Այսօր մենք թիմային հաղթանակ տարանք։ Ամենասկզբից էլ տեսանելի էր, որ մենք ցանկանում ենք պրեսինգի դիմել։ Մենք ինտենսիվ էինք, արագ և շատ խանդավառ էինք գործում։

Պաշտպանողական գործողությունները մեր ինքնության կարևորագույն մասն են։ Հենց պաշտպանությունն է տիտղոսներ բերում»։

«Կարերասը լավն էր ամեն ինչում՝ պաշտպանություն, հարձակում և շատ լավն է որոշումներ կայացնելիս։ Մեր բախտը բերել է, որ այսպիսի ֆուտբոլիստ ունենք»։

Կկարողանա՞ Մբապեն 70 գոլ խփել ընթացիկ մրցաշրջանում։ Չգիտեմ, սակայն վստահ եմ, որ շատ գոլեր կխփի»։

«Վինիսիուսը շատ լավ հանդիպում անցկացրեց»։

«Վալվերդեի հանդես գալը պաշտպանության աջի՞ց։ Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան կատարյալ ֆուտբոլիստ է նա։ Նա կարող է հանդես գալ ցանկացած դիրքում»։

«Բելինգեմը մեծ պրոֆեսիոնալ է, նա մշտապես աճ է գրանցում ինչպես գնդակով խաղալիս, այնպես էլ առանց դրա։ Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է, մենք աշխատում ենք, որ նա իրեն լավ զգա խաղադաշտում»։

«Լիվերպուլի» դեմ խաղից առաջ մեր մարզումը կկայանա ոչ թե «Էնֆիլդում», այլ Վալդեբեբասում։ Ես չեմ ցանկանում, որ մեզ հետևեն միանգամից 300 տեսախցիկներ»։


Ամենակարդացված