«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ամանորյա դադարից առաջ քննադատել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային Նեգրեյրայի և «Բարսելոնայի» գործը անուշադրության մատնելու համար ու խոսել նաև իր թիմի հաջողությունների մասին։
«Չնայած այս աղետալի երևույթին, մենք շատ ուրախ ենք մեր թիմի ապագայով։ Մենք ականատեսն ենք եղել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցմանը, որով այժմ հիանում են յուրաքանչյուն, ով այցելում է մարզադաշտ։ «Բեռնաբեուն» դարձել է տուրիստական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտ Մադրիդ քաղաքի համար։
Հպարտանում ենք, որ կարող են այս մարզադաշտի միջոցով մեր քաղաքի և մեր երկրի համբավի մեջ ներգործություն ունենալ։
Եվ վերջում, իմ և «Ռեալի» տնօրենների խորհրդի անունից ցանկանում եմ շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, որը ձեզ կբերի առողջություն, երջանկություն և պրոֆեսիոնալ հաջողություններ». հայտարարել է Պերեսը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն