«Ռեալը» կարող է վարձակալության հիմունքներով Էնդրիկին ուղարկել Բունդեսլիգա։
Հարձակվողը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի պլանների մեջ։
Sky Sport-ի տեղեկություններով, բրազիլացին էլ իր հերթին մտադիր է ձմռանը տեղափոխվել այլ ակումբ։ Դիտարկվում է վարձակալության տարբերակը, իսկ «Ռեալը» կարող է ուղարկել նրան Բունդեսլիգա։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում «Այնտրախտն» ու «Լեյպցիգը» հետաքրքրված էին Էնդրիկի ծառայություններով։
Բրազիլացու գործող պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2030 թվականը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն