• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» խաղացողները կարծում են, որ մրցաշրջանի ավարտին Զիդանը կհեռանա

Հոդվածներ

«Ռեալի» խաղացողները կարծում են, որ մրցաշրջանի ավարտին Զիդանը կհեռանա
07.05.2021
1980 0

«Ռեալի» ֆուտբոլիստները մտածում են, որ մրցաշրջանի ավարտին Զինեդին Զիդանը կհեռանա թիմից, չնայած նրան, որ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ինչպես հաղորդում է Goal-ը, խաղացողները կարծում են, որ ֆրանսիացի մասնագետը հոգնել է այնպիսի իրադարձությունների հետ բախվելուց, որոնք իր կառավարման տակ չեն գտնվում. վնասվածքներ, խաղացանկ, քննադատություն:  

Բացի այդ, Զիդանը չունի նաև որոշ ֆուտբոլիստների վստահությունը, ինչպիսիք են, օրինակ, Մարսելոն ու Իսկոն:

Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ կհաջողվի ֆրանսիացուն համոզել աշխատել մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, սակայն տնօրենների խորհուրդը պատրաստ է ընդունել նրա ցանկացած որոշում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված