Հոդվածներ

Հայտնի է՝ որքան ժամանակ կպահանջվի Միլիտաոյի վերականգնման համար
09.12.2025
343 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն բաց կթողնի երեքից չորս ամիս՝ ձախ ազդրի երկգլուխ մկանի պատռվածքի և մոտակա ջլի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում՝ հղում կատարելով լրագրող Արանչա Ռոդրիգեսին։

Աղբյուրի տվյալներով՝ երկարատև վերականգնումը պայմանավորված է ջլի վնասմամբ, որը սահմանափակում է ոտքի շարժողական ֆունկցիան։ Հիշեցենք, որ բրազիլացին վնասվածքը ստացել է Լա Լիգայի 15-րդ տուրում «Սելտայի» դեմ հանդիպման (0:2) ընթացքում։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ 

Fanat, Realmadrid.am