• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսոն՝ Մաստանտուոնոյի մասին. «Ինձ դուր է գալիս նրա վարպետությունը»

Հոդվածներ

Ալոնսոն՝ Մաստանտուոնոյի մասին. «Ինձ դուր է գալիս նրա վարպետությունը»
27.09.2025
459 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն իր կարծիքն է հայտնել թիմի նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյի մասին։ 

«Նա մի շարք դրական որակներ ունի։ Հաշվի առնելով նրա տարիքն ու այն, որ նա ընդամենը մեկ ամիս առաջ է տեղափոխվել նոր երկիր, նոր առաջնություն և մեծագույն ակումբ, նրա ադապտացիան շատ լավ է ընթացել։   

Ինձ դուր է գալիս նրա վարպետությունն ու բնավորությունը, բայց ավելի շատ նրա մրցակցային լինել է ինձ դուր գալիս։ Նա շատ էներգիա ունի։ Նրա պետք է ուղղություն ցույց տալ, սովորեցնել, բայց մրցակցայնության գենը այն է, ինչ մեր թիմին անհրաժեշտ է։ Մենք դեռ երկար ժամանակ կվայելենք նրա խաղը». նշել է Ալոնսոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված