Հոդվածներ

Սիմեոնե. «Լարված հանդիպում է սպասվում»
27.09.2025
474 0

«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ «Ռեալի» դեմ խաղն անցնելու է լարված մթնոլորտում։ 

«Ես չեմ կառչում անցյալից։ Ապրում եմ ներկայով։ «Ռեալը» շատ է ավելացրել թիմային խաղում։ Նրանք շատ լավ են դիրքային գրոհներ անցկացնում։ Պաշտպանությունում «Ռեալը» գործում է ավելի բարձր պրեսինգով, և հենց դրա շնորհիվ էլ հաղթել են առաջնության բոլոր 6 խաղերում։ 

 Մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքը նման խաղերում էական չէ։ Կարծում եմ, որ խաղի միջնամասը լարված է լինելու, որտեղ էլ մանր դետալները որոշիչ են լինելու։ Ես այսպիսի խաղ եմ տեսնում». նշել է արգենտինացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված