Լա Լիգայի 6-րդ տուրում «Ռայո Վալեկանոյի» դարպասն հեղինակած հեթ-տրիկից հետո Խուլիան Ալվարեսը կիսվել է իր տպավորություններով և խոսել «Ռեալի» դեմ սպասվող դիմակայության մասին։
«Մեզ հարկավոր էր երեք միավոր վաստակել ու հաղթանակի միջոցով վստահություն ձեռք բերել։ Նախորդ խաղերում էլ մենք լավ ենք խաղացել, սակայն մանրուքների արդյունքում ցանկալի արդյունքին չենք հասել։ Պետք է քրտնաջան աշխատենք, որպեսզի պահպանենք հաղթարշավը։
Այժմ հարկավոր է հանգստանալ ու կենտրոնանալ «Ռեալի» դեմ տնային խաղին, որը լինելու է մեր երկրպագուների առաջ։ Դա հիանալի շոու է լինելու։ Ամեն ինչ կանենք, որ այդ խաղում երեք միավոր վաստակենք». նշել Ալվարեսը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն