«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հանդես է եկել հայտարարությամբ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից։ Հանդիպումը կայանալու է այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Սկիզբը՝ կեսգիշերին։
«Վերջին տասնամյակում պատմության մեջ իրենց տեղը գտած մեր ամենամեծ ֆուտբոլիստներից՝ Կևին Դե Բրույնեն, Ուոքերը, Գյունդողանը, Սթոունզը հիմա թիմում չեն։ Մեզ մոտ շատ նորեկներ կան, որոնք ուզում են վերապրել այն նույն զգացողությունները, ինչ նախկին խաղացողները։ Նրանք ուզում են հասկանալ, որ կարող են անել այն, ինչ արեցին նրանք։
««Բեռնաբեուն» հրաշալի վայր է, որտեղ կարելի է ինքնադրսևորվել ու ցույց տալ, թե ինչ արժենք որպես թիմ»,- Գվարդիոլայի խոսքերը փոխանցում է «Քաղաքաբնակների» մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն