Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուկաս Վասկեսը համալրեց «Բայեր Լևերկուզենի» շարքերը։
34–ամյա իսպանացին գերմանական ակումբ է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ Լուկաս Վասկեսը «Ռեալի» սան է և «սերուցքայինների» համակարգում անցկացրել է 18 տարի։
Նախորդ մրցաշրջանում Լուկասը մասնակցել է 53 հանդիպման, դարձել 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։