Հոդվածներ

Նաչո. «Մեր գլխավոր խնդիրը պաշտպանությունն է»
17.02.2021
1485 0

Նաչոն գովաբանել է խաղընկերներին՝ «Վալենսիայի» դեմ խաղում առջևի գծում կատարած աշխատանքի համար։ 

Նրա խոսքերով «Ռեալը» մշտապես պահեր ստեղծում է մրցակցի դարպասի մոտ, ուստի թիմի համար գերխնդիր է ավելի լավ գործել պաշտպանվելիս։ 

«Մենք արդեն վստահություն են ձեռք բերել, և այժմ կարևոր է դա պահպանել առաջիկա խաղերի համար։ 

Ցանկացած ակումբ, որը ցանկանում է հասնել իր առջև դրված նպատակին, պետք է ուժեղ լինի պաշտպանությունում։ 

Առջևի գծում մենք ստեղծում ենք շատ պահեր, ուղղակի պետք է դրանք գոլի վերածել, իսկ ահա պաշտպանությունում մենք պետք է ավելի համակարգված գործենք։ Մեր գլխավոր խնդիրը հենց դա է». ասել է Նաչոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված