• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Ռեալ Սոսիեդադի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Ռեալ Սոսիեդադի» դեմ հաղթական խաղը
02.04.2025
1602 0

Օրելյեն Չուամենի․ «Մենք ուրախ ենք, որ կարողացանք նվաճել Իսպանիայի գավաթի եզրափակիչի ուղեգիր, սակայն պետք է ավելի լավ խաղանք։ Պետք է կատարելագործվենք։ Մենք քրտնաջան աշխատում ենք մրցաշրջանի մեկնարկից ի վեր, ամեն ինչ չէ, որ ճիշտ ենք անում, սակայն ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից փորձում ենք անել ամեն հնարավորը։

Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ գոլ խփեցի «Բեռնաբեուում», դա իմ երազանքն էր»։

Էնդրիկ․ «Ինձ դուր են գալիս նման խենթ խաղղերը։ Ես գերադասում եմ որքան հնարավոր է արագ ապահովել հաղթանակով, սակայն երբ մեր երկրպագուների հետ վերջում այդպես բուռն տոնում ենք հաղթանակը, ինձ շատ է դուր գալիս։ Ես շատ գոհ եմ այսօրվա խաղից։

Վինսիուսը հիանալի փոխանցում կատարեց իմ գոլի դրվագում։ Երբ Վինին փոխանցեց, ես գիտեի, որ Ռեմիրոն դուրս է գալու դարպասներից։

Ես պետք է օգտագործեմ նման հնարավորությունները, քանի որ «Ռեալում» հանդես են գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստները։ Ես ոչ ոք եմ, պետք է շատ աշխատեմ և ցանկացած շանս ստանալիս օգնեմ թիմին»։

Ռյուդիգեր․ «Իմ գո՞լը, Գյուլերը հրաշալի ասիստ կատարեց։ Արդայի շնորհիվ մենք նվաճեցինք եզրափակիչի ուղեգիր»։


Ամենակարդացված