Հոդվածներ

«Լիվերպուլը» միացել է Ռոդրիգոյի համար մղվող պայքարին
14.07.2025
212 0

«Լիվերպուլը» հետաքրքրված է Ռոդրիգոյի ծառայություններով։

As-ի տեղեկություններով, մերսիսայդյան ակումբը միացել է «Արսենալին» և «Բավարիային» «Ռեալի» վինգերի տրանսֆերի համար մղվող պայքարում։

Միևնույն ժամանակ «Արքայական» ակումբը դեռևս որևէ ակումբից պաշտոնական առաջարկ չի ստացել։ 

«Լիվերպուլում» նախ ցանկանում են հստակություն ունենալ Լուիս Դիասի ապագայի շուրջ։ Կոլումբիացին ամենայն հավանականությամբ կլքի ակումբը։ Նրան իրենց կազմում են ցանկանում տեսնել «Բարսելոնան» և «Բավարիան»։  

RMC Sport-ի լրագրող Սաշա Տավոլյերի պնդմամբ, «Լիվերպուլը» ձեռք կբերի Ռոդրիգոյին միայն Լուիս Դիասի հեռանալու պարագայում։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված