Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Մայամիում 1։0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» և նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Աչքի ընկավ Գոնսալո Գարսիան։
«Ռեալ Մադրիդը« պաշտոնական խաղերում 11–րդ հաղթանակը տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ (2 ոչ–ոքի և 9 պարտություն):
«Ռեալ Մադրիդը» չեզոք խաղադաշտերում 4 պաշտոնական խաղերից 4–ում հաղթել է «Յուվենտուսին» (ԱԱԱ–1962–ի քառորդ եզրափակիչ, ՉԼ–1998–ի եզրափակիչ, ՉԼ–2017–ի եզրափակիչ։
Գոնսալո Գարսիան ԱԱԱ–ում 4 միավոր է վաստակել «գոլ+գոլային փոխանցում» (3 գոլ և 1 ասիստ) համակարգում՝ երկրորդ լավագույն ցուցանիշը։
Գոնսալո Գարսիան «Ռեալի» կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 4 գոլի և 2 ասիստի հեղինակ։
Տրենտն առաջին գոլային փոխանցումը կատարեց «Ռեալ Մադրիդում»։