Հոդվածներ

L’Equipe. Զիդանը մերժել է «Ալ-Հիլալի» առաջարկը
01.06.2025
544 0

Զինեդին Զիդանը մերժել է Սաուդիան Արաբիայից ստացած շքեղ առաջարկը։ 

L’Equipe-ի տեղեկություններվ, «Ալ-Հիլալը» մեկամյա պայմանագիր է առաջարկել «Ռեալի» նախկին գլխավոր մարզչին՝ տարեկան 100 մլն եվրոյից ավել աշխատավարձով։  

Ֆրանսիացին շնորհակալություն է հայտնել Սաուդիան Արաբիան ներկայացնող ակումբին առաջարկի համար, սակայն մերժել է այն՝ պատճառաբանելով, որ այս պահին այլ նախագծեր է պլանավորում։ 

Սպասվում է, որ «Ալ-Հիլալը» կվերադառնա Սիմոնե Ինձագիի տարբերակին, ով հրաժարվել էր որևէ բանակցություններից նախքան ՉԼ-ի եզրափակիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված