Հոդվածներ

Կառլո Անչելոտին դիմել է «Ռեալի» երկրպագուներին
23.05.2025
576 0

Պաշտոնապես հաստատվեց, որ Լա լիգայի վերջին տուրից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կհեռանա թիմից։

Իտալացի մասնագետն այդ կապակցությամբ գրառում է կատարել իր սոցիալական ցանցերի էջերում։

«Այսօր մեր ճանապարհները կրկին բաժանվում են։ Այսօր ես կրկին սրտիս մեջ եմ պահում իմ երկրորդ՝ «Ռեալում» գլխավոր մարզչի պաշտոնավարման բոլոր պահերը։

Սրանք անմոռանալի տարիներ էին, անհավատալի ճանապարհորդություն՝ լի էմոցիաներով, տիտղոսներով և, ամենակարևորը հպարտությամբ՝ ներկայացնելու այս ակումբի տարբերանշանը։

Շնորհակալություն եմ հայտնում Պերեսին, ակումբին, իմ ֆուտբոլիստներին, մարզչական շտաբիս և, հատկապես երկրպագուներին, որոնք ինձ ստիպում էին զգալ, որ ես նրանցից մեկն եմ։

Մեր համատեղ նվաճումները ընդմիշտ կմնան մադրիդիստների հիշողության մեջ՝ ոչ միայն հաջողության փաստով, այլև նրանով, թե ինչպես մենք հասանք դրան։ «Բեռնաբեուում» անցկացված կախարդական գիշերները արդեն դարձել են ֆուտբոլի պատմության մի մաս։

Այժմ սկսվում է նոր գլուխ, սակայն ես միշտ կապված կմնամ «Ռեալի» հետ։ Շուտով կհանդիպենք, մադրիդիստներ։ Hala Madrid Y Nada Mas!»


Ամենակարդացված