Ռոդրիգոն ամռանը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
As-ի փոխանցմամբ, նոր մարզչի նշանակումը կարող է դուրս թողնել բրազիլացուն թիմի մեկնարկային կազմից։ Հարձակման գծում առաջնահերթությունը տրվելու է Վինիսիուսին և Մբապեն, և այդ պարագայում Ռոդրիգոն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2028 թվականը։ Նշվում է, որ նա այն ֆուտբոլիստների ցանկում է, որի տրանֆերի արդյունքում «Ռեալը» կարող է մեծ գումար վաստակել։ Թիմին գումար է անհրաժեշտ կիսապաշտպանության և պաշտպանության գիծն ուժեղացնելու համար։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Ռոդրիգոն մասնակցել է 30 հանդիպման, դարձել 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am