Հոդվածներ

«Ռեալը» ամենից քիչն է վազել ՉԼ-ի 1/4 եզրափակչում
17.04.2025
521 0

Մադրիդի «Ռեալը» ամենաքիչն է վազել ՉԼ-ի 1/4 եզրափակչում։ 

«Արսենալի» դեմ կայացած առաջին խաղում Կարլո Անչելոտիի սաները հաղթահարել էին 101.2 կմ, իսկ պատասխան խաղում ՝ 108.1 կմ։ Դա վատագույն ցուցանիշն է քառորդ եզրափակչի թիմերի շրջանում։

Այդ ցուցանիշով առաջին տեղում «Բավարիան» է։ Ստորև ներկայացնում ենք ամբողջական ցանկը։ 

1. «Բավարիա» – 246,2 կմ (125,6 կմ առաջին խաղում և 120,6 կմ երկրորդում)

2. «Ինտեր» – 239,6 կմ (123 և 116,6).

3. «Բորուսիա» – 236,5 կմ (113,1 և 123,4).

4. «Բարսելոնա» – 234,1 կմ (117 և 117,1).

5. «Արսենալ» – 231,5 կմ (113,9 և 117,6).

6. «Ասթոն Վիլա» – 230,5 կմ (110,9 և 119,6).

7. «ՊՍԺ» – 225,5 կմ (111,1 և 114,4).

8. «Ռեալ» – 209,3 (101,2 և 108,1)։

Los Merengues, Realmadrid.am