Հոդվածներ

Զիդան. «Մինչև վերջ պայքարելու ենք Լա լիգայի տիտղոսի համար»
06.02.2021
1840 0

Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Ուեսկայի» նկատմամբ: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է խաղը՝ խոսելով չեմպիոնական մրցավազքի մասին:

«Շատ գոհ եմ խաղից: Ինձ գոհացնում է ոչ միայն հաղթանակը, այլև պայքարն ու թիմի բնավորությունը: Շատ կարևոր հաղթանակ էր: Մենք 7-8 կորուստ ունենք, իսկ մեր ավագն էլ վիրահատության է ենթարկվել: Սա արդարացում չէ, սա փաստ է: Ցանկանում ենք, որ բոլոր ֆուտբոլիստները շուտափույտ շարք վերադառնան»:

Չեմպիոնական մրցավազքի մասին.

««Ռեալը» պայքարելու է Լա լիգայի տիտղոսի համար. մենք երբեք չենք հանձնվում: Պայքարելու ենք մինչև վերջ: Հիմա զբաղեցնում ենք երկրորդ հորիզոնականը, սակայն ավելի ենք ցանկանում»:

Ռամոսի մասին.

«Հաղորդագրություն եմ ուղարկել Սերխիոյին: Գիտեմ, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Վաղվանից նա կսկսի վերականգողական պրոցեսը»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված