Հոդվածներ

Բենզեման շարունակում է ընդհանուր խմբից առանձին մարզվել
22.11.2020
290 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները սկսել են նախապատրաստվել ՉԼ-ի առաջիկա հանդիպմանը։ «Սերուցքայինները» շարունակում են կորուստներով մնալ։

Կարիմ Բենզեման այսօրվա մարզմանը կրկին մարզվել է անհատական ռեժիմով։ Ֆրանսիացին բաց թողեց «Վիլյառեալի» դեմ հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով։ 

Մադրիդում հույս ունեն, որ Բենզեման կկարողանա մասնակցել «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպմանը։ 

Սակայն եթե Կարիմը վաղվա մարզումը ևս անցկացնի անհատական ծրագրով, ապա ամենայն հավանականությամբ նա բաց կթողնի «Ինտերի» դեմ հանդիպումը։ 

«Վիլյառեալի» դեմ խաղին մասնակցած ֆուտբոլիստները վերականգնողական մարզում են անցկացրել։

 Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված