Հոդվածներ

Զիդանի նախախաղային մամուլի ասուլիսը
05.02.2021
2157 0
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի նախախաղային մամուլի ասուլիսն այս անգամ, ըստ ներկա լրագրողների, անցել է սովորականից ավելի նյարդային մթնոլորտում։ Ֆրանսիացին որոշ հարցերի շատ կտրուկ է պատասխանել։

Էդեգորի հեռանալու մասին

 «Հեռանալուց առաջ ես նրա հետ մի քանի անգամ խոսել եմ։ Ես Մարտինին ասել եմ, որ պետք է մնալ, պայքարել ու համբերություն ունենալ, քանի որ գործընթացը երկար է։ Մենք արդեն նրա կարիքն ունեինք ու ես խնդրեցի չհեռանալ, բայց նա հեռացավ ու դա նրա որոշումն էր։ Հուսով եմ՝ գոհ եք»։

Ազարի մասին

 «Շատ դժվար պահ է Էդենի համար, քանի որ նա հիանալի խաղացող ֆուտբոլիստ է, երբ լիովին առողջ է։ Հուսով եմ, որ մենք կրկին կասենք դա նրա վերադարձից հետո։

Նա շատ դժգոհ է ստեղծված իրավիճակից ու չի հասկանում՝ ինչն այն չի անում։ Կարծում եմ, որ Էդենը պետք է փոխի վերաբերմունքը շատ բաների նկատմամբ»։

Վինիսուսի մասին

«Վինին պետք է իր աշխատանքը կատարի, նա ընդամենը 19 տարեկան է (իրականում Վինիսիուսի 21-ը շուտով կլրանա,- հավելում) ու դեռ շատ պետք է սովորի։

Մենք նրան կօգնենք լավ խաղալ։ Ես անհատապես հոգ եմ տանում բոլոր ֆուտբոլիստների մասին ու Վինիսիուսը բացառություն չէ։ Առաջին կազմից միայն 15 ֆուտբոլիստ ունեմ հիմա տրամադրությանս տակ, բայց չեմ դժգոհելու, տեսնենք՝ երբ կվերադառնան վնասվածք ստացածները»։

Քննադատության մասին

 «Դու ինձ ստիպում ես ծիծաղել։ Ես կարծում եմ, որ իմ ֆուտբոլիստների հետ արժանի ենք պայքարելու ժամանակ ստանալու համար։ Անցյալ տարի մենք հաղթեցինք Լա լիգան։ Դա անցյալ տարի էր, ոչ թե 10 տարի առաջ, փոքր-ինչ հարգանք ունեցեք։

Ու եթե կրկին չկարողանանք չեմպիոն դառնալ, ես պատասխանատվությունն իմ վրա կվերցնեմ։ Ես զայրացած եմ, քանի որ երկու շաբաթ մեկուսացած էի ու ցանկանում եմ դուրս գալ և ապացուցել բոլորին, որ պայքարելու եմ մինչև վերջ։ Դու շատ ես խոսում, բայց ես ցանկանում եմ իմ դեմքին ասես, որ ցանկանում ես հրաժարականը։ Խոսացեք ոչ միայն թիկունքումս»։ 

Մի օր ասում են, որ ես մնում եմ, իսկ երբ մենք պարտվում ենք կամ ոչ-ոքի խաղում, դուք ասում եք, որ ես մոտ եմ հեռացվելուն։ Ես չարանում եմ, քանի որ փորձում եմ աշխատանքս կատարել, իսկ լրագրողները զբաղվում են իրենց գործով։ Բայց դուք պետք է հարգեք մեր աշխատանքը»։


Ամենակարդացված