• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Cadena Ser. Ռաուլն ու Ալեգրին Զիդանին փոխարինելու հիմնական թեկնածուներն են

Հոդվածներ

Cadena Ser. Ռաուլն ու Ալեգրին Զիդանին փոխարինելու հիմնական թեկնածուներն են
04.02.2021
1717 0

Այս պահին Մադրիդի «Ռեալում» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հեռացման հարցը չի քննարկվում, սակայն թե՛ ֆուտբոլիստների շրջանում, թե՛ ղեկավարության կան մարդիկ, որոնք վստահ չեն, որ ֆրանսիացի մասնագետի հետ կարելի է նոր մրցաշրջան սկսել՝ հաղորդում է Cadena Ser-ը:

«Արքայական ակումբում» Զինեդին Զիդանին փոխարինելու երկու անուն է շրջանառվում: Խոսքը Ռաուլի և Մասիմիլիանո Ալեգրիի մասին է:

Հիշեցնենք, որ Ռաուլն այս պահին զբաղեցնում է Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի՝ «Կաստիլյայի» ղեկը: 

Շրջանառվում է նաև Յուլիան Նագելսմանի անունը, սակայն այս տարբերակը քիչ հավանական է:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված