• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Sanitas-ը թվային քարտեր է հանձնել «Ռեալի» ֆուտբոլիստներին և Կառլո Անչելոտիին

Հոդվածներ

Sanitas-ը թվային քարտեր է հանձնել «Ռեալի» ֆուտբոլիստներին և Կառլո Անչելոտիին
07.03.2025
1019 0

Sanitas-ը թվային քարտեր է հանձնել «Ռեալի» ֆուտբոլիստներին և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին

Միջոցառումը, որը կայացել է «Ռեալ Մադրիդ Սիթիում», անցկացվել է Sanitas-ի և Bupa Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի գործադիր տնօրեն Ինյակի Պերալտայի մասնակցությամբ։

Որպես «Ռեալ Մադրիդի» պաշտոնական բժշկական գործընկեր՝ Sanitas-ը տղամարդկանց և կանանց ֆուտբոլային, ինչպես նաև բասկետբոլի թիմերին տրամադրում է ամբողջական բժշկական սպասարկում՝ մասնագիտացված կենտրոններ, ախտորոշիչ հետազոտություններ և թվային բժշկական ծառայություններ՝ Blua առողջապահական հարթակի միջոցով։

Այդ ծառայությունների թվում են՝

  1.  Վիդեոխորհրդատվություններ
  2. Շտապ օգնություն
  3. Առցանց բժշկական եզրակացություններ
  4.  Հեռակա վերահսկում
  5.  Դեմքի պատկերի միջոցով կենսական ցուցանիշների չափում