Հոդվածներ

Լուկաս Վասկեսը մերժել է «Ռեալի» հերթական առաջարկը
24.01.2021
2023 0

Ամռանը Լուկաս Վասկեսը մոտ էր «Ռեալից» հեռանալուն։ Թիմի այդ որոշումը իսպանացուն դուր չի եկել։

Cadena SER-ի փոխանցմամբ, Վասկեսը չի ցանկանում «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքել։ 

Ակումբը նրան եռամյա պայմանագիր է առաջարկել, ըստ որի ֆուտբոլիստը ստանալու է այն աշխատավարձ, որքան ստանում է ներկա պահին։ 

Սակայն Լուկասին այդ տարբերակը չի գոհացնում։ 

Նշվում է, որ Վասկեսը իրեն գնահատված չի զգում «Ռեալում» և չի ցանկանում նոր պայմանագիր կնքել թիմի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված