• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալը» պատրաստ է 50 մլն եվրոյի դիմաց հրաժեշտ տալ Ասենսիոյին

Լուրեր

«Ռեալը» պատրաստ է 50 մլն եվրոյի դիմաց հրաժեշտ տալ Ասենսիոյին
09.07.2022
3362 0

Հայտնի է, թե որքան գումար է «Ռեալը» պահանջում Մարկո Ասենսիոյի ու Դանի Սեբալյոսի դիմաց։

ABC-ի հաղորդմամբ՝ Ասենսիոն ցանկանում է ավելի շատ խաղալ ու «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի կարող նրան ավելի շատ խաղաժամանակ խոստանալ։

Եթե Մարկոյի դիմաց 50 մլն եվրո առաջարկեն, ապա «Ռեալը» դեմ չի լինի հեռանալուն, սակայն նման առաջարկ դեռ չկա։

Սեբալյոսը նույնպես հաճախ խաղադաշտ դուրս չի գալիս, սակայն մտադիր է Իսպանիայի հավաքականի հետ Կատար մեկնել։

Դանին պատրաստ է լքել «Ռեալն» ու վերադառնալ «Բետիս», սակայն մադրիդյան ակումբը ամենաքիչը 15 մլն եվրո է պահանջում նրա դիմաց, ինչը շատ է «Բետիսի» համար։

Եթե Սեբալյոսն այս ամառ մնա «Ռեալում», ապա ակումբը ճնշում կգործադրի նրա վրա՝ նոր պայմանագիր կնքելու համար։ «Արքայական ակումբում» մտադիր չեն նրան անվճար կորցնել հաջորդ տարի։


Ամենակարդացված